Jump to content

Մարիյկա Պոդգորյանկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիյկա Պոդգորյանկա
ուկրաիներեն՝ Марійка Підгірянка
Ծննդյան անունուկրաիներեն՝ Марія Омелянівна Ленерт
Ծնվել էմարտի 9, 1881(1881-03-09)
ԾննդավայրBili Oslavi, Q11825673?, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, crown land of Austria, Ավստրո-Հունգարիա
Վախճանվել էմայիսի 18, 1963(1963-05-18)[1] (82 տարեկան)
Վախճանի վայրՌուդնո, Լվովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԼիչակիվ գերեզմանատուն[2]
Մասնագիտությունբանաստեղծուհի, մանկագիր, գրող և ուսուցչուհի
Լեզուուկրաիներեն
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա,  Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն և  ԽՍՀՄ
ԱմուսինAwhustyn Dombrowski?
Կայքpidhirianka.ho.ua
 Mariika Pidhirianka Վիքիպահեստում

Մարիյկա Պոդգորյանկա (ուկրաիներեն՝ Марійка Підгірянка, իսկական անունը Մարիյա Եմելյանովնա Լեներտ- ԴոմբրովսկայաМария Емельяновна Ленерт-Домбровская,մարտի 9, 1881(1881-03-09), Bili Oslavi, Q11825673?, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, crown land of Austria, Ավստրո-Հունգարիա - մայիսի 18, 1963(1963-05-18)[1], Ռուդնո, Լվովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ուկրաինացի բանաստեղծուհի, մանկավարժ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է անտառապետի ընտանիքում։ Փոքր տարիքում հաճախ էր այցելում մորական պապին, որն ուներ հարուստ գրադարան։ Նա Մարիային սովորեցրել է մի քանի լեզվով գրել կարդալ[3]։

1900 թվականին ավարտել է ուսուցչական սեմինարիան, ապա աշխատել դպրոցում։ 1904 թվականից պարբերաբար տպագրվել են նրա բանաստեղծությունները՝ Մարիյկա Պոդգորյանկա կեղծանվամբ։ «Վիդգուկիի հոգիները» բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1908 թվականին։

1905 թվականին ամուսնացել է մանկավարժ Օգոստին Դոմբրովսկու հետ։

Բանաստեղծուհին ստեղծագործությունների մեծ մասը գրել է երեխաների մասին և երեխաների համար։

Մարիյկա Պոդգորյանկայի բանաստեղծությունների հիմնական թեման մինչև 1939 թվականը նվիրված էր ապագայի մասին ժողովրդի երազանքին, հայրենի հողի գեղեցկությանը և Կարպատների բնությանը։ Հեղինակը շռայլորեն օգտագործում էր ժողովրդական բանահյուսություններ, որոնք հաճախ հիշեցնում էին այնպիսի ուկրաինական ժողովրդական երգեր ինչպիսին էին «Երգեր», «Երեկո», «Ինչ եմ անում, ինչ եմ անում» (ուկրաիներեն՝ «Співанки», «Вечір», «Що роблю я, що я дію»): Բավականին յուրահատուկ ստեղծագործություն է «Տառապող մայր» (ուկրաիներեն՝ «Мати-страдниця») բանաստեղծությունը, որը գրվել է 1919 թվականին։

Աշխատություններից մեկում կատարված իրադարձությունները պատմում է Առաջին աշխարհամարտի տարիներին արևմտյան ուկրաինական աքսորյալների կյանքի մասին, երբ համակենտրոնացման ճամբարներում հազարավոր Գալիցիայի բնակիչներ մահացան սովից և համաճարակներից։ Բանաստեղծության կոմպոզիցիոն շրջանակը «Ներածություն» և մի տեսակ էպիլոգ է։ Տառապողի խոստովանությունը, որը ներկայացվել է ողբերի ժանրում, բաղկացած է 12 երգից։

Մահացել է Լվովի մերձակայքում գտնվող Ռուդնո գյուղում։ Հուղարկավորվել է Լվովում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Вічна Ватра на Личакові: могили пластунів у Львівському історико-культурному музеї-заповіднику «Личаківський цвинтар»Lviv: 2007. — P. 72. — 76 p.
  2. Криса Л. Личаківський некрополь (укр.) — 2006. — P. 157. — ISBN 978-966-8955-00-6
  3. «Марийка Подгорянка окончила два класса, а знала десять языков...». www.golos.com.ua (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիյկա Պոդգորյանկա» հոդվածին։